Խորհրդային միության 1974-1978 թթ․ քարտեզները միջնորդները տրամադրել են կողմերին․ Կոստանյանը՝ Լավրովի հայտարարության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրենց բախտը փորձել և բանակցել արևմտյան հարթակներում, սակայն Խորհրդային միության ժամանակներից մնացած քարտեզները, որոնք կարող են որպես հիմք ծառայել երկու երկրների միջև սահմանազատման համար, միայն Ռուսաստանի մոտ կան։

Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Խորհրդային միության 1974-1978 թվականների քարտեզները միջնորդները հայկական և ադրբեջանական կողմերին տրամադրել են։

«1974-1978 թվականների քարտեզները, որոնց մասին խոսվում է, կան․ և՛ հայկական կողմն է ծանոթ դրանց, և՛ ադրբեջանական կողմը: Այդ քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին»,- ասաց Կոստանյանը։

Հայերեն Español

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

COP17. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ելույթը Առաջնորդների գագաթնաժողովին

Երևանում հանդիպել են Հայաստանի և Չինաստանի շրջակա միջավայրի նախարարները

Արհեստական բանականությունն ու մեդիայի ապագան՝ ԵՊՀ միջազգային գիտաժողովի ուշադրության կենտրոնում

Ուկրաինայում Starlink-ի արագությունը վերականգնվում է, սակայն դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի

Իրաքի ԱԳ նախարարն Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունից երկրի կորուստը գնահատում է 60 մլրդ դոլար

Հունգարիայի վարչապետն իր «լիարժեք համերաշխությունն» է հայտնել Ուկրաինային