ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը ԼՂ-ի դեմ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրատապ քննարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հարցով և հռչակագիր ընդունել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության X-ի միկրոբլոգում։
ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը՝ ափսոսանք հայտնելով մարդասիրական հետևանքների վերաբերյալ և Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել ԼՂ բոլոր ներկայացուցիչներին։
Council of Europe @COECongress held urgent debate on #NagornoKarabakh & adopted Declaration:
The Congress:
strongly condemns #Azerbaijan’s military operation
deplores humanitarian consequences
calls on to release all representatives of NK
welcomes efforts of #Armenia pic.twitter.com/tjgjOAsuSb
— Armenia in Council of Europe (@armrepcoe) October 26, 2023