Հոկտեմբերի 27-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 հոկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

15:00-ին

ՀՀ Ազգային ժողովի այգում՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ,

տեղի կունենա հիշատակի արարողություն: ԱԺ-ում նախատեսված է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքով զոհվածների հարազատների ընդունելություն։

V

ՀՀ նախարարություններ

11:30-ին

ՀՀ ԱԳՆ-ում

տեղի կունենա Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսը։

V

Պետական կառույցներ

10:00-ին

«Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում /Սայաթ-Նովա 19, 2-րդ հարկ/

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիպում-քննարկում՝ Եվրիմաժի նախագահ Քեթրին Թրոտմանի, հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզան Նյումանի և ծրագրերի ղեկավար Իրիս Կադուի մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա կինոգործիչները հնարավորություն կունենան ծանոթանալու Եվրիմաժի գործունեությանը և կինոնախագծեր ներկայացնելու ընթացակարգերին: Աշխատանքային լեզուն անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ: Հիմնական հանդիպումից հետո կանցկացվեն անհատական հանդիպումներ Սյուզան Նյումանի և Իրիս Կադուի հետ այն կինոարտադրողների համար, ովքեր ունեն կինոնախագծի լիարժեք փաթեթ և պատրաստվում են դիմել Եվրիմաժ՝ աջակցություն ստանալու համար:

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանի ասուլիսը։ Թեմա. սուր շնչառական վարակներ եւ սեզոնային գրիպ. իրավիճակ և պատվաստումներ։

V

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» մանկապատանեկան միջազգային 19-րդ փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի և փառատոնի մամուլի պատասխանատու Կարինե Գրիգորյանի ասուլիսը։ Թեմա. մեկնարկում է«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնը։

V

18:00-ին

Մատենադարանի դահլիճում

Շվեյցարիայի հայկական սփյուռքի հովանու ներքո իրականացվող միջազգային բազմաառարկայական գիտաժողովի առաջնամասում նախատեսվում է Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմի ցուցադրությունը: Գիտաժողովը կկայանա հոկտեմբերի 28-29-ը:

Մշակույթ

11:00-ին

Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հանրահայտ և սիրված թավջութակահար Կամիլ Թոման:

12:30-ին

Պատանի հանդիսատեսի թատրոնում

տեղի կունենա «Խենթը»/ըստ Րաֆֆու համանուն վեպի/ ներկայացման գլխավոր փորձը՝ մեդիայի ներկայացուցիչների համար։ Բեմադրության ռեժիսոր՝ Դավիթ Հարությունյան: Առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին:

Հայերեն Русский

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Երևան – Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Անահիտ Ավանեսյան

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին