Տնտեսություն

Ընթացիկ տարվա 9 ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները գերազանցել են 1 տրիլիոն դրամը

1 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարվա 9 ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները գերազանցել են 1 տրիլիոն դրամը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

«1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելիքան1 տրիլիոն 266 միլիարդ 911 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել էավելիքան967 միլիարդ 676միլիոնդրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝շուրջ299 միլիարդ235միլիոնդրամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկվճարողներիվերաբերյալ» բաժնի«Հարկվճարողներիվերաբերյալտեղեկատվականցանկեր»ենթաբաժնում:

Ցանկը հրապարակվել է՝ հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022 թ․-ի N 928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները և ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում