Հոկտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 հոկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11։00-ից

ԱԺ-ում

Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցներ

V

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Պետական կառույցներ

10:00-ին

Երևանի քաղաքապետարանում

գումարվելու է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ: Օրակարգը՝ հետևալ հղումով. https://www.yerevan.am/hy/announcement/haytararowt-yown-415/

V

14:30-ին

Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում

տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի համատեղ ասուլիսը: Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը պաշտոնական այցով ժամանում է Հայաստանի Հանրապետություն: Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Սենատի պատգամավոր, ԱԺ բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, պատգամավոր Անն Ժընըտեն, Եվրախորհրդարանի պատգամավոր Լորանս Ֆարան, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը, ֆրանսահայ արվեստագետներ և մշակույթի ոլորտի այլ ներկայացուցիչներ:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:30-ից

Մերիդիան էքսպո կենտրոնում

սիրվածCareer City Fest միջոցառումնայս տարիկանցկացվի արդեն 2-րդ անգամ՝ արտահերթ՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը։ Արտահերթ Career City Fest-ը մեկ հարթակում կհամախմբի բոլոր այն ընկերություններին, կրթական հաստատություններին և կազմակերպություններին, որոնքպատրաստ են աջակցել Արցախահայությանը կրթության, աշխատանքի և սոցիալական ոլորտներում, ինչպես նաև կարիերայի զարգացման հնարավորություններ փնտրող բոլոր անձանց։

12:00-ին

Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում

մեկնարկում էհայկական մշակութային ժառանգության ուսումնասիրման, պահպանման և հանրահռչակման թեմաներով մասնագիտական աշխատարանը, որը կազմակերպվել էԴԱՐ հիմնադրամի Գագարին Նախագծի, Զալցբուրգի համալսարանի հայկական ուսումնասրիությունների կենտրոնի, Կապույտ վահան Ավստրիայի, Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերությանև այլ գործընկերների

համագործակցությամբ:Աշխատարանին մասնակցում են ինչպես տեղացի մասնագետներ, այնպես էլ՝ հրավիրված հյուրերԿապույտ վահան Ավստրիաև Եվրոպա Նոստրա(եվրոպական մշակութային ժառանգության ասոցիացիա) կազմակերպություններից, Ավստրիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Պորտուգալիայի մասնագիտական և ակադեմիական կառույցներից:Սեդա Գրիգորյան 093 639890:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

17:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնից

ուղիղ միացմամբ տեղի կունենա Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան-Բիշքեկ տեսակամուրջ՝Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները ամփոփող ճեպազրույց: Տեսակամուրջը նվիրված կլինի Բիշքեկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներին: Լրագրողների հարցերին կպատասխանի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:

Մշակույթ

16:00-ին

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում

տեղի կունենա«Հայ կոմպոզիտորների ռոմանսներն ու երգերը. ընտրանի»

հավաքածուի շնորհանդեսը։ Նախագծի հեղինակը և ժողովածուի կազմողը Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Կոնսերվատորիայի պրոֆեսորԴավիթ Ղազարյանն է։

Հայերեն Русский

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Երևան – Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Անահիտ Ավանեսյան

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին