Մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ. Սիմոնյանը՝ «3+3» հարթակի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը չի կարող դուրս մնալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից, և այս իմաստով «3+3» ձևաչափը երկրի համար կարևոր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Վերջիվերջո մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ: «3+3»-ը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթաց է, որը մեր երկրի համար կարևոր է»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական հարաբերությունները չե՞ն քննարկվելու այդ հարթակում, քանի որ այլ հարթակներում արդեն քննարկվում են՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Պետք չէ ասել, թե միանշանակ որևէ այլ տեղ չի քննարկվելու խաղաղությունը, տարածաշրջանի անվտանգությունը:Դա սխալ կլինի»:

Ըստ նրա՝ տարածաշրջանի անվտանգությունը պետք է քննարկել նաև տարածաշրջանում:

«Ես դեռ «3+3»-ը համարում եմ որպես սկսնակ ֆորմատ»,-ասաց ԱԺ նախագահը:

2023թ. հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը: Թեհրանում «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպումից հետո մասնակից 5 երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հաղորդագրություն են տարածել։

Հայերեն Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը