Քաղաքականություն

«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2024-ին Թուրքիայում

1 րոպեի ընթերցում

«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2024-ին Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «3+3» ձևաչափով արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024 թվականի առաջին կեսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

«Այդ ամենը կհամակարգեն մեր թուրք գործընկերները, որոնք կհյուրընկալեն նախարարների երկրորդ հանդիպումը, որը նախատեսված է հաջորդ տարվա մոտավորապես առաջին կիսամյակում», - ասել է նա լրագրողներին:

Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Թեհրանում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում