ԼՂ նախագահը պետք է կողմնորոշվի՝ ստորագրե՞լ է ԼՂ-ն լուծարելու փաստաթուղթ, թե՞ ոչ․ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում է արցախահայությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ուզում ենք, որպեսզի Արցախի իշխանությունները պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում են արցախահայերը Հայաստան տեղափոխվելուց հետո։ Այդ իշխանությունները մի օր ասում են՝ «ստորագրել ենք», մի օր ասում են՝ «չենք ստորագրել», մի օր ասում են՝ «այս պաշտոնյաները պետք է պաշտոնյա մնան, մյուսները պետք է չմնան», մեկ էլ ասում է՝ «պետք է գլուխ ջարդենք»։ Ես էլ ասում եմ՝ չէ, պարո՛ն Շահրամանյան, դուք 22 ձայնով ընտրված նախագահ եք, եկել է ժամանակը գլուխներ փրկելու, գլուխներ ջարդել չպետք է լինի»,- նշեց նա։

Քոչարյանն ընդգծեց՝ ԼՂ նախագահը պետք է կողմնորոշվի՝ ստորագրե՞լ է ԼՂ-ն լուծարելու փաստաթուղթ, թե՞ ոչ։

«Շահրամանյանը եթե չի ստորագրել ԼՂՀ-ն լուծարելու փաստաթուղթը, այդ դեպքում ինչո՞ւ է գտնվում Հայաստանում, ինքը պետք է պաշտոնավարեր Լեռնային Ղարաբաղում։ Ինչո՞ւ արցախահայությունը լքեց իր բնակավայրը»,- եզրափակեց Քոչարյանը։

Հոկտեմբերի 20-ին Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա էին անցկացնում մի խումբ արցախցիներ՝ պահանջելով հանդիպում ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Նրանք պահանջում էին, որպեսզի ԼՂ նախագահը պարզաբանում ներկայացնի 2024 թվականի հունվարից ԼՂ-ն լուծարելու վերաբերյալ հրամանագիրը ստորագրելու հարցի շուրջ։ Ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը Շահրամանյանը վստահեցրեց, որ որևէ մեկը չի կարող Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին հրամանագիր ստորագրել՝ նշելով, որ ավելին այդ պահին չի կարող ասել և հետագայում պարզաբանումներով հանդես կգա։

Հայերեն

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ