Քաղաքականություն

Ժամկետների խախտումը ենթադրում է պատժամիջոցներ․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՌԴ-ից զենքի մատակարարումն ուշացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Ժամկետների խախտումը ենթադրում է պատժամիջոցներ․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՌԴ-ից զենքի մատակարարումն ուշացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը գումար է վճարել Ռուսաստանի զենքի ձեռքբերման համար և հիմա սպասում է զենքի մատակարարմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝պատասխանելով լրագրողի հարցին, թե ո՞ւր են Ռուսաստանին տված 400 միլիոն դոլարի զենքերը։

«Այդ միլիոնները տվել ենք զենք ունենալու համար, հիմա սպասում ենք զենքին։ Կարծում եմ, որ ցանկացած պայմանագիր նախատեսում է ժամկետներ, իսկ ժամկետների խախտման դեպքում՝ պատժամիջոցներ»,- ասաց Քոչարյանը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Հայաստանի դաշնակից երկրներից մեկին հարյուր միլիոնավոր դոլարներ են վճարել սպառազինության մատակարարման համար, սակայն սպառազինությունն այդպես էլ չի մատակարարվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում