Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. Արման Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. Արման Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Սահմանին իրավիճակն այս պահին հարաբերականորեն կայուն է»,-ասաց փոխնախարարը:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցին՝ Սարգսյանը վստահեցրեց, որ Պաշտպանության նախարարի այցի շրջանակներում քննարկումների արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն կտրամադրեն:

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում