Հոկտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 հոկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ին

ԱԺ 214 դահլիճում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի:

V

15:00-ին

ԱԺ 314 սրահում

կկայանաԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովինիստը:

V

Պետական կառույցներ

09:25-ին

Վիվա-ՄՏՍ-ում (Արգիշտի փողոց 4/1)

տեղի կունենա «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխություն» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսը: Մամուլի ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյան, Ադոբ ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեն, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյան, Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյան, Ադոբի ընկերության տեխնիկական տնօրեն Արսեն Բաբայան: ՀՀ ԲՏԱ

V

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանի, Հայկական օնլայն լրատվամիջների եւ լրագրողների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանի ասուլիսը։ Թեմա. հոկտեմբերի 21-ին կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարը։ Այն նախաձեռնել են Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան ու Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համատեղ։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Ֆրանսիայի հինգ ազգային թատրոններից փարիզյան Օդեոն - Եվրոպայի թատրոնի «Ուրախության օրեր» ներկայացմանը՝ Երևանյան թատերական միջազգային փառատոնի շրջանակում։ Մամուլի ասուլիսի ընթացքում ելույթ կունենան՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Փարիզի Օդեոն - Եվրոպայի թատրոնի տնօրեն Ստեֆան Բրոնշվեյգը։ Կլինի ֆրանսերենից հայերեն հաջորդական թարգմանություն։

V

17:00-ին

Թեքեյան կենտրոնում

տեղի կունենա Հայաստանի Թեքեյան մշակութային միության, ԱՄՆ և Կանադայի մշակութային միության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա «Վահան Թեքեյան» միջազգային մրցանակաբաշխության ամփոփիչ ձեռնարկը։ Մրցանակներ և դրամական պարգևներ կհանձնվեն հետևյալ անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներին՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ, և Դեկորատիվ կիրառական արվեստ։ Այս տարի ամփոփվում են 2022 թվականի լավագույն աշխատանքները։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

11:00-ին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում (ք.Գյումրի, Վազգեն Սարգսյան 32)

տեղի կունենա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի և Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված «Նոր տնտեսական աշխարհակարգը թվայնացման և արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովի բացումը: Գիտաժողովին կմասնակցեն նախարարությունների, մարզային և քաղաքային իշխանությունների, ՀՀ և ՌԴ բուհերի ներկայացուցիչները։

16:00-ին

ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի մեծ սրահում (ԵՊՀ 7-րդ մասնաշենք՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետի վեցերորդ հարկ)

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հրավիրում է մասնակցելու ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի գործընկեր հաստատությունների հետ համագործակցության համաձայնագրերի ստորագրման արարողությանն ու ծրագրի 9 հետազոտական նախագծերի ընթացիկ արդյունքների ներկայացմանը։

Մամուլի ակումբներ

13:00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս՝ «ՌԴ-ի ո՞ր բուհերում են տեղեր հատկացվել հայաստանցի դիմորդների համար» թեմայով: ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը (Հայաստանում Ռուսական տուն) հայտարարել է, որ Ռուսաստանի դաշնային բյուջեի միջոցների հաշվին2024-2025ուստարում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններ կարելի է դիմել միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթություն ստանալու համար։

Մշակույթ

18:00-ին

Մատենադարանում

տեղի կունենա «Ղուկաս Չուբարյան 100» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։ Այս տարի պետականորեն նշվում է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100 ամյակը: Ցուցադրությանը կներկայացվի Ղուկաս Չուբարյանի 30 քանդակ: Կցուցադրվեն քանդակներ Հայաստանի ազգային պատկերասրահի և Չուբարյան ընտանիքի հավաքածուներից:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ