Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ նախարարը կմասնակցի Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարը կմասնակցի Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կմասնակցի Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին և Չաբահարի նավահանգստին նվիրված կլոր սեղան-քննարկմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարար Սանոսյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հոկտեմբերի 16-19-ը գործուղվել եմ Հնդկաստանի Հանրապետություն (Մումբայ)՝ Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին և Չաբահարի նավահանգստին նվիրված կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու նպատակով»,- նշել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում