Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 հոկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

14:00-ին

ԱԺ 414 սրահում

նիստ կհրավիրիԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:

V

Պետական կառույցներ

12:30-ին

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Ձմեռային այգում

կկայանա Երևանյան միջազգային թատերական առաջին փառատոնին նվիրված մամուլի ասուլիս: Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, փառատոնի հիմնադիր-նախագահ Վարդան Մկրտչյան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլե: Մամուլի ասուլիսից հետո լրագրողները հնարավորություն կունենան հավատարմագրվել փառատոնին և ներկա գտնվել ներկայացումներին։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:45-ին

«Դվին» հյուրանոցում /Պարոնյան 40/

կկայանա «Սիլիկոնյան լեռներ 2023» միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը (պլատինե հովանավորն է «Յուքոմ» ՓԲԸ-ն), որի շրջանակում տեղի կունենա«Խելացի բիզնես» պանելային քննարկումը«Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանի մասնակցությամբ։ «Սիլիկոնյան լեռներ 2023» միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը կայանում է արդեն 5-րդ տարին անընդմեջ։

V

Մշակույթ

15:00-ին

Հայաստանի ազգային գրադարանում

տեղի կունենա հանրային դասախոսություն՝ «Զրույց թարգմանական գրականության շուրջ» խորագրով։ Բանախոս՝ գրականագետ, արվեստաբան, բգթ Երվանդ Տեր-Խաչատրյանը թեման կբացահայտի Չարենցի չափածո որոշ թարգմանությունների և արձակագիր, թարգմանիչ Կարպիս Սուրենյանի թարգմանական արձակի օրինակներով։

17:00-ին

Հայաստանի պատմության թանգարանում

կբացվի «Հավերժի վավերագրողները. Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվում է Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։ Փաստավավերագրական կարևոր նշանակություն ունեցող այս ցուցադրությունը նվիրվում է դերասան, լուսանկարիչ Արամ Վրույրի ծննդյան 160-ամյակին՝ լուսաբանելով նրա և որդիների բեմական գործունեությունն ու լուսանկարչական ժառանգությունը։ Արամ և Արա Վրույրների շնորհիվ պահպանվել և մեզ են հասել Ադրբեջանի կողմից ոչնչացված Ջուղայի՝ խաչքարերով հարուստ գերեզմանատան լուսանկարները։

V

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ