5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
13 հոկտեմբեր, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
14:30-ին |
ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ) |
տեղի կունենա հոբելյանական գիտական նստաշրջան՝ նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին։ Գիտական նստաշրջանին զեկուցմամբ հանդես կգա հայազգի մեծանուն գիտնական Յուրի Հովհաննիսյանը (Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիա, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ, Դուբնա, ՌԴ)։ Զեկուցումներ կներկայացնեն Վիկտոր Համբարձումյանի անվան 2020 թվականի միջազգային գիտական մրցանակի դափնեկիրները։ Հոբելյանական գիտական նստաշրջանին կմասնակցի Արտեմ Օգանովը (Գիտության և տեխնոլոգիայի Սկոլկովոյի ինստիտուտ, Գիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան ՄԻՍԻՍ, Մոսկվա, ՌԴ)։ |
|
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
10:00-ից |
«Մերիդիան էքսպո» կենտրոնում /Ոսկերիչների փող. 1/ |
իր 18-ամյա պատմության մեջ առաջին անգամ տարածաշրջանի խոշորագույն ՏՏ ցուցահանդեսը հյուրընկալում է մշակութային կազմակերպություն և ցուցադրում արվեստի գործեր։ ՀայԱրտը մասնակցում է DigiTec 2023-ին: ՀայԱրտ մշակութային կենտրոնը ժամանակակից արվեստի հարթակ է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում ժամանակակից արվեստի հանրահռչակմանը: Այս տարի ՀայԱրտը ցուցադրելու է արվեստի, գիտության եւ առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտները խաչմերուկող ինստալյացիաների շարք DigiTec 2023-ին: Կենտրոնի զանզան հատվածներում Էքսպոյի այցելուները կտեսնեն Ալեքսանդրա Դեմենտիևայի (Բելգիա) «Քրոնոսկոպ» բազմամեդիա ինտերակտիվ ինստալյացիան, Աննա Ֆրանցի (ԱՄՆ) «Նկարիչների միություն. նատյուրմորտ» մեդիա ինստալյացիան, Սերգեյ Կոմարովի և Ալեքսեյ Գրաչյովի (Ռուսաստան) «Հիացում» մեդիա ինստալյացիան և Նաո Նիշիհարայի (Ճապոնիա) «Ջանասեր մեքենա» կինետիկ ինստալյացիան։ |
V |
|
13:00-ին |
«Մերիդիան էքսպո» կենտրոնում /Ոսկերիչների փող. 1/ |
Դիջիթեքի ընթացքում կկայանա «Հայաստանի տեխնոլոգիական ապագա 2023» նախաձեռնության տարեկան հաշվետու գիտաժողովը։Գիտաժողովին կլինեն պանելային քննարկումներ ՀՏԱ գլխավոր հետազոտողների և ոլորտի ներկայացուցիչների հետ, զեկույցներ և աշխատանքային քննարկումներ, ինչպես նաև կներկայացվի «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության վերջին մեկ տարվա աշխատանքներն ու արդյունքները։ Ելույթներով հանդես կգան նախաձեռնության անդամ 5 համալսարանից (ԵՊՀ, ՀԱԱՀ, ՀԱՀ, ՀՀՖՀ, ՀՌՀ), ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ |
V |
|
17:00-ին |
«Թեքեյան» կենտրոնում (Խանջյան 50) |
կկայանա ականավոր պետական գործիչ, գիտնական Ֆադեյ Սարգսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում։ Ֆադեյ Սարգսյանի մեկդարյա հոբելյանին նվիրված ձեռնարկին ներկա կլինեն ՀՀ ԳԱԱ իսկական անդամներ, գիտնականներ, պետական գործչի ազգականներ, հյուրեր։ |
|
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
14:00-ին |
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի դահլիճում |
տեղի կունենա «Աիդա Ազնավուր-100» անվանական կրթաթոշակների հանձնման արարողությունը։ Միջոցառմանը ներկա կլինեն «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչները՝ ի դեմս «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի։ «Աիդա Ազնավուր-100» անվանական կրթաթոշակները կհանձնեն և ողջույնի խոսքով հանդես կգան «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։ Աիդա Ազնավուր-Կառվարենցի 100-ամյա տարեդարձի առթիվ «Ազնավուր» հիմնադրամը, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի հետ համատեղ, պատմության մեջ առաջին անգամ միջին մասնագիտական օղակում նախաձեռնել են անվանական կրթաթոշակների շնորհման ծրագիր։ |
V |
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
12:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա հարցազրույց՝ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանի հետ։ Թեման՝«Արցախից բռնի տեղահանվածներին ի՞նչ է առաջարկում Հայաստանի աշխատաշուկան»։ |