Կառավարությունը 2 մլրդ 252 մլն դրամ հատկացրեց 7 մարզերում 18 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը 2 մլրդ 252 մլն դրամ հատկացրեց 7 մարզերի 14 համայնքների 18 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Կառավարությունն ընթացիկ տարում արդեն շուրջ 303 ծրագրի համար ֆինանսավորել է 18 միլիարդ 556 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը։

Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 30 միլիոն դրամ, Արարատի մարզ՝ 208 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 118,5 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 647 միլիոն դրամ, Կոտայքի մարզ՝ 115 միլիոն դրամ, Սյունիքի մարզ՝ 1 միլիարդ 119 միլիոն դրամ և Վայոց ձորի մարզ՝ 33 միլիոն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ծրագրերը, որոնք կառավարությունն այդ փաթեթով ֆինանսավորում է:

Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են մարզերում կապիտալ ներդրումներին` մասնավորապես՝համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

Հայերեն Español

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել