Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 հոկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Պետական կառույցներ

10:00-ին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24)

կմեկնարկի «Գիտության և կրթության ցուցահանդես»-ը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանին։ Միջոցառումը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ-ն և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

V

15:00-ին

Մատենադարանում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայագիտության ոլորտում նշանակալի ավանդի եւ Մաշտոցյան մատենադարանի ձեռագիր ու արխիվային հավաքածուն արժեքավոր նյութերով հարստացնելու համար՝ «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով կպարգևատրի Տեր Ներսես Ավագ Քահանա (Վրեժ) Ներսիսյանին։ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսեսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերել է բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, որոնք ձեռք է բերել աշխարհի տարբեր երկրներից, տարբեր աճուրդներից և հավաքորդներից: Տեր Ներսես ավագ քահանա Ներսեսյանին Լոնդոնի համալսարանի «Հեյտրոպի» քոլեջը 2017 թվականին շնորհել է աստվածաբանության դոկտորի կոչում: Վրեժ Ներսեսյանը երկար տարիներ (1975-2012թթ.) եղել է Բրիտանական գրադարանի Քրիստոնեական Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատուն:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

16:00-ին

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (Գայի 1)

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Մանթաշյանց գործարարների միության Գյումրու մասնաճյուղի, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, Գյումրու Հայորդաց տան հետ համատեղ կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ Շիրակի մարզում բնակություն հաստատած արցախցիների համար։ Տոնավաճառի ընթացքում տեղի կունենա մասնագիտական կողմնորոշման աշխատարան, ինչպես նաև ժամանցային միջոցառում մանկահասակ երեխաների համար։

V

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ