Հոկտեմբերի 11-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 հոկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախարարություններ

10:20-ից

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում (Մհեր Մկրտչյան 5)

տեղի կունենա ասուլիս՝ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների հետ նախարարությունում կայացած հանդիպման արդյունքների, ինչպես նաև իրականացվող ծրագրերի մասին։ Ասուլիսի բանախոս՝ ՀՀ էկոնոմիկայինախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյան։

V

Պետական կառույցներ

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի, «Սքայբոլ» ավիաընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանի ասուլիսը։ Թեմա. հոկտեմբերի 14-18-ը անցկացվելու է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հարգելի գործընկերներ, փառատոնի շրջանակում թռիչքնեում ընդգրկվելու, լուսանկարելու, տեսանկարելու համար անհրաժեշտ է նախապես մասնակցել վիճակահանությանը։ Լրատվամիջոցներն ընտրվելու են վիճակահանության միջոցով, որը տեղի է ունենալու հենց ասուլիսի ժամանակ։ Եթե ցանկանում եք մասնակցել փառատոնին, ապա պետքէանպայման ներկա գտնվեք ասուլիսին,որպեսզի մասնակցեք վիճակահանությանը։

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

13:00-ին

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Պալեանների անվան դահլիճում (Ալեք Մանուկյան 1, 4-րդ հարկ)

կկայանա ՄԱԱ նախագահ, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս Նարինե Մկրտչյանի՝ «Ամերիկյան գործոնը Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարության աջակցման գործընթացներում» գրքի շնորհանդեսը։

V

Մամուլի ակումբներ

16:00-ին

Մեդիա կենտրոնի

«Հենման կետ»-ը կհյուրընկալի «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային հարցերի փորձագետ, արևելագետ, պատմական գիտությունների թեկնածուԱրմեն Պետրոսյանին: Զրույցի թեման՝«Իսրայել-պաղեստինյան պատերազմի արձագանքը Հարավային Կովկասում. ի՞նչ սպասել»:

V

Մշակույթ

18:30-ին

«Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում

կկայանա Ճապոնական ֆիլմերի 17-րդ փառատոնի բացումը: Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը հոկտեմբերի 11-24-ը անցկացնելու էՃապոնական ֆիլմերի 17-րդ փառատոնը։ Այս տարի ճապոնական ֆիլմեր են ցուցադրվելու Երևանում, Արմավիրում, Գյումրիում, Վանաձորում և Եղեգնաձորում։ Ֆիլմերը ցուցադրվելու են ճապոներենով՝ անգլերեն և հայերեն ենթագրերով։Մուտքն ազատ է։

19:30-ին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում

տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի փակման համերգը։ Ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Ծրագրում՝ Սըր Կառլ Ջենքինս.

Երգչախմբային պասակալիա (ստեղծագործությունը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին) և «Սիմֆոնիկ Ադիեմուս»։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյան։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

Սպորտ

13:00-ին

Հայաստանի շախմատի ակադեմիայում (Շևչենկո 34)

առցանց եղանակով անցկացվելու է դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են 9 երկրների ազատազրկված անձանց թիմերը։ Հայաստանը կներկայացնեն քրեակատարողական հիմնարկներում անցկացված շախմատի մրցաշարի արդյունքներով առաջին 4 հորիզոնականը զբաղեցրած դատապարտյալները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից։ ՔԿԾ հանրային կապերի բաժին, հեռ. 060 37 37 80:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ