Քաղաքականություն

ՄԱԿ-ի առաքելությունը կրկին մեկնել է հայաթափված Լեռնային Ղարաբաղ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի առաքելությունը կրկին մեկնել է հայաթափված Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ մեկնել է հայաթափված Լեռնային Ղարաբաղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի առաքելության ժամանելու մասին են հայտնում ադրբեջանական լրատվամիջոցները:

Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով ԼՂ բնակչությունը բռնի տեղահանումից հետո միայն հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելությունն առաջին անգամ մեկնեց Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և որոշելու բնակիչների հումանիտար կարիքները: Առաքելության առաջին այցից հետո ներկայացվեց «եզրակացություն», որը հայկական կողմում քննադատությունների արժանացավ: Մասնավորապես ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել էր՝ եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա չափազանց ուշ է և չափազանց քիչ: Իսկ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը,քննադատելով Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը, շեշտել էր, որ առաքելությունն օրինականացրել է Ադրբեջանի կողմից իրականացված զանազան հանցագործությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում