Հոկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

09 հոկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

11։00-ին

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում (հասցեն՝ Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Միկոյան 109/8, թիվ 1 վարչական շենք, 9-րդ հարկ)

տեղի կունենա մամուլի ասուլիս ծրագրի ղեկավար կազմի՝ Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության պատասխանատու Մարիանջելա Պելիչիայի, Կիպրոսի Եվրոպական համալսարանի ներկայացուցիչներ, ծրագրի ղեկավար՝ Եվանգելոս Կատսարոսի, գնահատողների թիմի ղեկավար՝ Խրիստոս Դիմոպուլոսի և վարժանքին ներգրավված ՆԳՆ ՓԾ պատասխանատու ծառայողների մասնակցությամբ:

Հրավիրում ենք լուսաբանման:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:00-ին

COWO Մերիդիանում (Ոսկերիչների 1)

սիրով հրավիրում ենք լուսաբանել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ասուլիսը՝DigiTec 2023-ին ընդառաջ։

Հիշեցնենք, որ այս տարիմիջոցառմանը տեխնոլոգիական ոլորտի հետ միասին կներկայանան նաև «Ազատազեն» ռազմակրթական ՀԿ-ն, Laser War Armenia-ի ռազմա-տակտիկական խաղ-սպորտաձևի թիմը, ինչպես նաև տարածքում կտեղադրվի «ՈՄԱ Գմբեթ»։

Այս տարի կօգնենք ներկայանալ Արցախից Հայաստան տեղափոխված տեխնոլոգիական ընկերություններին և նրանց թիմերին։ Դիջիթեքի օրերին կներկայացնենք նաև ոլորտի աշխատանքի հնարավորությունները, 100% ֆինանսավորմամբ կաջակցենք սկսնակ և փոքր տեխնոլոգիական թիմերի մասնակցությունը։

Մամուլի ասուլիսի մանրամասները՝կից։

V

Մամուլի ակումբներ

10։30-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետՍիրանուշ Սահակյանի հետ։

Թեման՝«Ի՞նչ իրավական հեռանկար ունեն Արցախի պաշտոնյաների ձերբակալությունները»։

12:00-ին

Sputnik Armenia մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

Տեղի կունենա Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մամուլի ասուլիսը։

14։00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա հարցազրույց «Ժողովրդավարությունն այսօր» հասարակական կազմակերպության հիմնադիրԳյուլնարա Շահինյանի հետ։

Թեման՝«Աջակցություն միջազգային հաստատություններից բռնի տեղահանվածներին ու փախստականներին»։

Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Հայերեն Русский