Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 հոկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

11:00-ին

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում /լրագրողների մուտքը՝ թատրոնի ծառայողական մուտքից/

կկայանա ավելի քան 35 տարի ընդմիջումից հետո բեմադրվող Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի առաջնախաղին ընդառաջ կազմակերպվող մամուլի ասուլիսը: Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը /ՀՀ վաստակավոր արտիստ/, նախագծի գեղ.ղեկավար Նինո Անանիաշվիլի /ՎՀ և ՌԴ ժողովրդական արտիստ, հրավիրյալ/, բալետմայստերի օգնական Տատյանա Ռաստորգուևա /հրավիրյալ/, թատրոնի գլխավոր բալետմայստերի պ/կ Ռուբեն Մուրադյանը /ՀՀ վաստակավոր արտիստ/:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

18:45-ից

«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշև» դահլիճում (Խորենացի 15)

տեղի կունենա «Մարտական եղբայրություն» միաբանության բաց ժողովը: Ժողովի ընթացքում մասնավորապես կներկայացվեն. քաղաքական իրավիճակի գնահատականը և ելքի ուղենիշները, համաժողովրդական շարժման ստեղծման գաղափարը, Ազգային հեղափոխության անհրաժեշտությունը, Նոր Հայաստանի քաղաքական փիլիսոփայությունը, գաղափարական հիմնադրույթները, «Ելքի ծրագրի» տարրեր: Թեմաները կներկայացնեն Մարտական եղբայրության անդամներ Հրանտ Տեր-Աբրահամյանը, Աշոտ Տերտերյանը, Ավետիս Ավետիսյանը, Մեսրոպ Պապիկյանը: Ժողովը բաց է՝ կարող են ներկա լինել բոլոր ցանկացողները:

Մամուլի ակումբներ

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվեն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Ռուբեն Մելիքյանը և Հաբեթ Մարտիրոսյանը։ Թեմա՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործն ու սպասվող զարգացումները։

Հայերեն Русский