Քաղաքականություն

ՌԴ-ից պատվիրակության այցի վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն չունի

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ից պատվիրակության այցի վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն չունի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ռուսական ՏԱՍՍ գործակալության տարածած լուրը, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակություն է այցելելու Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման ժամկետները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, որ ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղյակ չէ։

«ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունի և նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ»,- նշեց Թորոսյանը։

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրի, գրել է, որ հոկտեմբերի 6-ին ՌԴ ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահ զորակազմը դուրս բերելու ժամկետները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում