Քաղաքականություն

ԼՂ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ձերբակալվել է ադրբեջանցիների կողմից

1 րոպեի ընթերցում

ԼՂ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ձերբակալվել է ադրբեջանցիների կողմից

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցները հղում կատարելով երկրի գլխավոր դատախազությանը՝ հայտնում են ԼՂ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ձերբակալման մասին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ավելի վաղ Դավիթ Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ ինքնակամ մեկնում է Շուշի՝ ադրբեջանական կողմի պահանջած հետաքննության համար։

«Ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։ Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»,-գրել էր Բաբայանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում