Հրատապ է անխոչընդոտ մարդասիրական օգնության ցուցաբերումը ինչպես ԼՂ-ում գտնվողներին, այնպես էլ այնտեղից հեռացածներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանմանը, որին նախորդել են Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված լայնածավալ հարձակումը, իսկ մինչ այդ՝ 9-ամսյա շրջափակումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՄ պատվիրակությունը շեշտել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու կարևորությունը։

«Հրատապ է շարունակական անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը նպաստում է վիրավորների, ինչպես նաև հիվանդների շտապ տարհանմանը և տեղում արտակարգ օգնության տրամադրմանը», - գրված է հայտարարությունում:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է Եվրահանձնաժողովի կողմից հումանիտար օգնության 5 միլիոն եվրոյի լրացուցիչ փաթեթի մասին, որը պետք է օգնի Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց և նրանց, ովքեր «Ղարաբաղի ներսում կհայտնվեն խոցելի իրավիճակում»։

«ԵՄ-ն և անդամ երկրները պատրաստ են տրամադրել լրացուցիչ հումանիտար օգնություն», - հավելել են ԵՄ պատվիրակությունում։

Հայտարարությունում շեշտվում է ՄԱԿ-ի առաքելության կողմից տեղում իրավիճակի գնահատման կարևորությունը։

«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում՝ ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում արժանապատիվ ապրելու, ինչպես նաև տեղահանվածների վերադարձի իրավունքը։ Կարևոր է, որ առաջիկա օրերի ընթացքում ՄԱԿ-ի առաքելությունը կարողանա մուտք գործել տարածք», - նշվում է հայտարարությունում:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հավելում է, որ Եվրոպական Միությունը հաշվի է առնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկը և կշարունակի ուշադրությամբ հետևել տեղում զարգացումներին։

Հայերեն English Español Français Русский

Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա

Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչները Բուդապեշտում մասնակցել են միջազգային աշխատաժողովի՝ բռնկվող աստղերի թեմայով

Քաղաքացիներն «UAZ»-ով անցել են գետը և չեն կարողացել հետ վերադառնալ. օգնության են հասել փրկարարները

Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․կա զոհ

Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր

Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր

ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները