Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները չի բողոքարկել մասնակից ոչ մի քաղաքական ուժ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետը լրացել է սեպտեմբերի 27-ին, մասնակից 14 քաղաքական ուժերից որևէ մեկը չի բողոքարկել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նիստում:

Վահագն Հովակիմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ողջ ընտրական համակարգին շնորհակալություն հայտնեց ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ՝ սեպտեմբերի 27-ին լրացել է ընտրությունների բողոքարկման ժամկետը: Եվ 14 մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկը ընտրությունների արդյունքները չի բողոքարկել Վարչական դատարան:

«Ընտրություններն անցել են մրցակցային, բուռն, լարված պայմաններում, բայց այն փաստը, որ 14 մասնակիցներից որևէ մեկը չի բողոքարկել ընտրության արդյունքները, ինքնին փաստում է, որ ընտրական համակարգն իր պարտականություններն ամբողջությամբ կատարել է: Եվ ազատ, արդար, թափանցիկ ու մրցակցային ընտրությունները մեզանում արդեն կայացած իրողություն են: Դա նաև ընդունում են քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են ընտրություններին»,-ասաց Հովակիմյանը:

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է