Քաղաքականություն

ԱԺ հանձնաժողովն ընդունեց Հռոմի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովն ընդունեց Հռոմի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելունախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման:

Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում