Քաղաքականություն

Բայդենը խնդրեց, որ գամ և փոխանցեմ իր ուղերձը՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. Փաուեր

2 րոպեի ընթերցում

Բայդենը խնդրեց, որ գամ և փոխանցեմ իր ուղերձը՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. Փաուեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն է խնդրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերին, որ նա այցելի Հայաստան և իր անունից փոխանցի ուղերձ, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սամանթա Փաուերն այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսում:

«Ես Հայաստանում եմ, քանի որ նախագահ Բայդենը ինձ խնդրել է, որ ես գամ Հայաստան: Սա նախապես պլանավորված այցելություն չէր: Այս այցը տեղի ունեցավ, քանի որ նախագահ Բայդենը խնդրեց, որ գամ և իր անունից ուղերձ փոխանցեմ վարչապետին, ուղերձ առ այն, որ Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը»,-ասաց Փաուերը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենը հավելեց՝ իր համար պատիվ է, որ ուղերձը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմի հետ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը սեպտեմբերի 25-ին ժամանել են Հայաստան՝հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում