Քաղաքականություն

ՀՀ-ում Իսպանիայի դեսպանը այցելել է Սյունիքի սահմանամերձ շրջաններ

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Իսպանիայի դեսպանը այցելել է Սյունիքի սահմանամերձ շրջաններ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսը այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության Կապանի օպերատիվ տեղակայման վայր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում այս մասին հայտնել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունը։

«ԵՄ դիտորդական առաքելությունը ուրախ էր Հայաստանում Իսպանիայի դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանն ընդունել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության Կապանի օպերատիվ տեղակայման վայրում։

Մեր դիտորդները պատվիրակությանը ուղեկցել են Կապանի օդանավակայան և Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններ, որտեղ ներկայացրել են վերջին ռազմական և անվտանգության զարգացումների և տեղի բնակչության կյանքի վրա դրանց ազդեցության մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում