Վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Մակրոնն աջակցություն է հայտնել հայ ժողովրդին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան շատ աչալուրջ է Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերում և կանգնած է հայ ժողովրդի կողքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BFM հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Մակրոնն անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակմանը Լեռնային Ղարաբաղի վրա։

«Վերջին օրերին մենք ականատես եղանք Ղարաբաղում կատարվող անընդունելի հանցանքների և պատերազմական գործողությունների», - ասել է նա՝ հավելելով, որ Ֆրանսիան շարունակելու է մոբիլիզացվել հումանիտար հարցերի շուրջ, որպեսզի հումանիտար օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Ֆրանսիայի նախագահը նաև շեշտել է, որ Փարիզը կշարունակի քաղաքական աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։

«Մենք քաղաքական աջակցություն ենք տրամադրում, որպեսզի հնարավոր լինի բանակցությունների միջոցով հասնել տևական խաղաղության», - ասել է Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև վստահ է, որ այժմ վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

«Ֆրանսիան այսօր շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում, որովհետև հենց դա է վտանգված։ Այժմ կա Ռուսաստան, որը մեղսակից է Ադրբեջանին, կա Թուրքիա, որը միշտ աջակցել է նրա (խմբ․՝ Ադրբեջանի) գործողություններին», - ասել է Մակրոնը՝ շեշտելով, որ իր երկիրը կանգնած է հայ ժողովրդի և միջազգային իրավունքի կողքին։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը