Հունգարիան հերքել է Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակման շուրջ ԵՄ հայտարարությունն արգելափակելու մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիան հերքել է տարբեր լրատվամիջոցներում տարածված լուրերը Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման շուրջ 27 երկրների համատեղ հայտարարությունն արգելափակելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Facebook-ի իր էջում։

«Երեկ մի քանի կեղծ լուրեր շրջանառվեցին Ղարաբաղում իրավիճակի շուրջ ԵՄ հայտարարության վերաբերյալ: Ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի քանի այլ մասնակից պետություններ մեկնաբանություններ և առաջարկություններ արեցին համատեղ հայտարարության վերաբերյալ, սակայն համաձայնություն ձեռք չբերվեց, ուստի ԵՄ բարձր ներկայացուցիչը հրապարակեց հայտարարություն իր անունից։ Հունգարիայի դիրքորոշումն այստեղ նույնպես պարզ է՝ պատերազմի փոխարեն խաղաղություն է հարկավոր: Շատ տասնամյակներ անց եկել է ժամանակը՝ վերջ դնելու Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին», - Հունգարիայի արտգործնախարարի գրառումն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակն ավելի վաղ հայտնել էր, որ եվրոպական դիվանագիտական երեք տարբեր աղբյուրներից իր ստացած տեղեկությունների համաձայն՝ Հունգարիան արգելափակել է Եվրամիության հայտարարությունը, որն ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների անունից։ Արդյունքում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն տարածեց իր անունից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հայտարարությունում Բորելը դատապարտել էր Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմև նշել, որ Լեռնային Ղարաբաղից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը՝ ռազմական կամ այլ միջոցներով, կարժանանա Եվրամիության խիստ արձագանքին։

Հայերեն العربية English Русский

Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով

Ուկրաինայի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզական տվյալների սահմանափակումները հանգեցրել են զոհերի

COP17. Կանանց խմբի ներկայացուցիչները կոչ են արել ապահովել կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման հասանելիություն

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Զելենսկին անդրադարձել է Թրամփի, Սի Ծինփինի և Պուտինի հնարավոր հանդիպմանը

Հայաստանից վերջին 10 ամսում 908.6 տոննա ծաղիկ է արտահանվել աշխարհի 30 երկիր

Վարդաձոր գյուղում հիմնանորոգվում է 2 փողոց

Գեղարքունիքում ավարտվել է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Սևան համայնքում Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրը նշվել է տարբեր միջոցառումներով

Փեզեշքիանը Լավրովի հետ հանդիպմանն Իրան-Ռուսաստան ավելի սերտ համագործակցության կոչ է արել