Լեհաստանն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ, որի հետևանքով հրթիռակոծվել են քաղաքացիական ենթակառուցվածներ, վիրավորվել ու սպանվել են տասնյակ մարդիկ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X սոցիալական հարթակում հրապարակված Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Լեհաստանը լուրջ մտահոգություն է հայտնում Ղարաբաղում հակամարտության էսկալացիայի առնչությամբ։ Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։

Մենք հորդորում ենք երկու կողմերին վերսկսել խաղաղության երկխոսությունը՝ ԵՄ և ԱՄՆ ներգրավմամբ»։

Հայերեն English Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով