Հորդորում ենք Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները․ Ժոզեպ Բորել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք մեծ ծավալներով սեպտեմբերի 19-ին իրականացվում են Լեռնային Ղարաբաղի տարբեր հատվածներում՝ հանգեցնելով քաղաքացիական բնակչության, այդ թվում և երեխաների շրջանում զոհերի ու վիրավորների։

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարության մեջ նշել է, որ հարկավոր է դադարեցնել բռնությունը՝ խաղաղության բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով։

«Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ հատվածներում։ ԵՄ-ն ցավում է էսկալացիայի հետևանքով մարդկային կորուստների համար։ Մենք կոչ ենք անում անհապաղ կասեցնել առճակատումը և հորդորում ենք Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները։ Հրատապ անհրաժեշտություն կա վերադառնալու Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը։ Այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ ստիպելու տեղի բնակչությանը արտագաղթել։ Բռնությունը պետք է դադարեցվի, որպեսզի բարենպաստ միջավայր ստեղծվի խաղաղության և կարգավորման բանակցությունների համար։ Անհրաժեշտ է բոլոր կողմերի իրական հանձնառությունը՝ աշխատելու բանակցային արդյունքների ուղղությամբ։ ԵՄ-ն շարունակում է լիովին ներգրավված մնալ երկխոսությունը դյուրացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:

Հայերեն العربية English Español Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում