Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ԼՂ-ում չունի բանակ․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիային։

Վարչապետը նախ նշեց, որ այս պահի դրությամբ Հայաստանի սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է, իրադրության տեսանելի և էական փոփոխություն չկա։

«Բայց ինչպես ասել եմ և հիմա էլ եմ ասում, որ այս գործողության հիմնական և առանցքային թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողություների մեջ ներքաշելն է»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկություն են տարածում, որ իրենք հարվածներ են հասցնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ, նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղը։

«Ցավոք, այս նույն տեղեկատվությունը կրկնում են նաև մեր մի շարք գործընկերներ, որոնք ասում են, որ Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները։

Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաև հանրության ուշադրությունն է հրավիրել ներքին և արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք, ըստ Փաշինյանի, ուզում են, որ անպայմանորեն Հայաստանը ներքաշեն լայնածավալ ռազմական գործողությունների մեջ։

«Դա տեսանելի է և մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են և մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք, որ այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների, էմոցիոնալ և այլ խնդիրներ կան։

Մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ մարդիկ, որոշ ուժեր արտաքին և ներքին Հայաստանի պետականությունը դնեն հարցականի տակ»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն العربية English Español

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ