Սեպտեմբերի 19-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

19 սեպտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախարարություններ

14:00-ին

ՀՀ ԲՏԱ նախարարությունում

տեղի կունենա Համահայկական խաղերի նամականիշի մարման արարողություն:

V

Պետական կառույցներ

10:00-ին

ՀՀ արդարադատության նախարարությունում

Իրանի արդարադատության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղ տեղի կունենա երկկողմ նիստ, այնուհետև (ժամը՝ 13:30-ից սկսած) Համագործակցություն արբիտրաժային դատարանների իրավասության վերաբերյալ. - երկու երկրների միջև առևտրային հարաբերություններին առնչվող իրավական հարցերի քննարկում:

V

13:00-ին

Մատենադարանում

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի և «Արմենիա Վայն գործարան» ՍՊԸ-ի միջև կկնքվի համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրումը կնշանավորվի «Արմենիա Վայն գործարան» ՍՊԸ-ի դրամական նվիրատվությամբ, որը կուղղվի Մատենադարանի վերականգնման բաժնի տեխնիկական վերազինմանը։ Մամուլի ասուլիսի բանախոսներն են. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը և «Արմենիա Վայն գործարան» ՍՊԸ գլխավոր տնօերն Վահագն Մկրտչյանը։

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիամուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս՝ «Ի՞նչ ցույց տվեցին ընտրությունները» թեմայով: Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին, ոչ մի քաղաքական ուժի չհաջողվեց հավաքել անհրաժեշտ 50% + 1 քվե: Ինչպես հետագայում կզարգանան իրադարձությունները, ով ում հետ կարող է գնալ կոալիցիայի և որ դեպքում գործը կարող է հասնել կրկնակի ընտրությունների։ Այս մասին զրույց կընթանա քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցի հետ։

Մշակույթ

19:00-ին

«Մոսկվա» կինոթատրոնում

տեղի կունենա կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանի հեղինակած«Բացակա պատկեր»ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված համաշխարհային կինովավերագրության հսկա՝ Արտավազդ Փելեշյանին։ Հայաստանի ազգային կինոկենտրոն

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ