Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 սեպտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

09:45-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում

կկայանա Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով։ Միջոցառմանը ելույթ կունենան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ-ում ԱՄԷ դեսպան տկն Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ ԱլՄազրուին։ Համաժողովի շրջանակներում կստորագրվեն փոխըմբռնման հուշագրեր. 1. «Էնթերփրայզ Արմենիա»-ի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, 2. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, 3. Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։ Այնուհետև տեղի կունենան B2B հանդիպումներ։ Ժամը 11։00-ին տեղի կունենա առանձին ասուլիս պետական պաշտոնյաների հետ։ Համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Պաշտոնական հատվածում նախատեսվում է համաժամանակյա թարգմանություն։ Էդիկ Հարությունյան, +374 77 67 27 27 :

V

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանի ասուլիսը։ Թեմա. գյուղատնտեսության ապահովագրության ծրագրերի արդյունքները։

V

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաԳյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի, ռեժիսորներ Տաթևիկ Մելքոնյանի, Արտուշ Միքայելյանի ասուլիսը։ Թեմա.Գյումրու դրամատիկական թատրոնը հանդես կգա առաջնախաղերով։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

Տավուշի մարզի Գոշ բնակավայրում գտնվող «ՀՆՈՑ» գաստրո բակի հարակից տարածքում (Տավուշի մարզ, Դիլիջան խոշորացված համայնք, գ.Գոշ, Մխիթար Գոշի 48)

կկայանա «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար»ծրագրի աջակցությամբ հիմնված «Հոթել Արևի Գոշ»հյուրատան բացման արարողությունը։ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն իրականացնում է Հայաստանում սոցիալ տնտեսական զարգացմանը միտված ծրագրեր, որոնք չունեն կոմերցիոն բնույթ։ Հայաստանում Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: Խնդրում ենք հետադարձ նամակով գրել միջոցառումը լուսաբանելու հնարավորության մասին։

Մամուլի ակումբներ

12։00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա «Ականատես» դիտորդական առաքելության մասնակցությամբ մամուլի ասուլիս`««Ականատես»-ի գնահատականը Երևանի ավագանու ընտրություններին. Ամփոփում»թեմայով։

Բանախոսներ՝

Գենյա Պետրոսյան«Ականատես» դիտորդական առաքելության իրավաբան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Մարիամ Հովեյան«Ականատես» դիտորդական առաքելության համակարգող, ԹԻՀԿ

Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ