Հայկական կողմի «ռազմական սադրանքների» վերաբերյալ կեղծ հայտարարություններով Բաքուն փորձում է քողարկել իր գործողությունները․ Էդմոն Մարուքյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում հայկական կողմից իբր «ռազմական սադրանքների» վերաբերյալ հայտարարություններով Բաքուն փորձում է քողարկել իր գործողությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե «Բաքուն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի ռազմական սադրանքներով»։

«Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Այս բողոքը թաքցնում է բոլոր այն գործողությունները, որոնք վերջին շրջանում կատարել է Ադրբեջանը։ Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Հայաստանի Հանրապետության դեմ, ունեցանք 200-ից ավելի զոհ, ունեցանք վիրավորներ, նոր ռազմագերիներ։ Այս ամենը, որ տեղի է ունեցել խաղաղ բանակցությունների գործընթացի ժամանակ, ոչ մի հիմնավորում ու արդարացում չունի․ դա չհրահրված ագրեսիա էր։ Ադրբեջանը փորձում է մոռացության տալ այս հանգամանքը։ Չնայած այն հանգամանքին, որ օկուպացրել է Հայաստանի մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք, Ադրբեջանը չի կատարում Հայաստանի ու միջազգային հանրության պահանջները և իր զորքերը դուրս չի բերում մեր ինքնիշխան տարածքից»,-ընդգծել է Մարուքյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը և ազատ արձակի բոլոր ռազմագերիներին ու մյուս կալանավորներին, ինչը նրա ստանձնած պարտավորությունն է։

Հայերեն English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին