5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
16 սեպտեմբեր, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
11:00-ին |
Մատենադարանում |
ԿԸՀ ներկայացուցիչներն ավագանու ընտրություններին ընդառաջ կամփոփեն մինչ այժմ իրականացված աշխատանքը։ Հրավիրված են լինելու միջազգային հյուրեր՝ տարբեր երկրներից ԿԸՀ ներկայացուցիչներ, դիվանագիտական ներկայացուցչությունից, դիտորդական առաքելություն իրականացնողներ, այցելուներ։ Հանդիպումը բաց է լուսաբանման համար։ |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
09:00-ին |
Երեւանից կմեկնեն Լոռի, Դեբետ, |
որտեղ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) հրավիրում է մասնակցելու ՔՈԱՖ Արվեստի, արհեստի և երաժշտության ՔՈԱՖ փառատոնին։ Այդ օրը կներկայացվի նաև Հայաստանում խոշորագույն սոցիալական ձեռնարկություն հանդիսացող ՔՈԱՖ Կոնցեպտը, որն իր մեջ ներառում է Կոնցեպտ հյուրանոցը, համագումարների ընդարձակ կենտրոնն ու այլ ենթակառուցվածքներ։ Փառատոնն իրականացվում է ՔՈԱՖ-ի կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «ITTD» ծրագրի աջակցությամբ։ Միջոցառմանը հավատարմագրվածմեդիա ներկայացուցիչներին տրամադրվելու են բեյջեր, բայց խնդրում ենքՁեզ հետ ունենալնաև լրագրողական բեյջ ևանձնագիր, քանի որ որոշ միջոցառումների դեպքում հնարավոր են անվտանգության ստուգումներ: Հարգելի լրագրողներ, ունեցեք խոտածածկի համար հարմար կոշիկներ և տաք հագուստ։ Վերադարձ՝ նույն օրը 20։00-ին։ |
V |
|
11:00-ին |
«Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում (Սայաթ-Նովայի պող.19) |
«Կամավոր.հայ» ծրագրի շրջանակում տեղի կունենա Երիտասարդական համաժողով, որտեղ կներկայացվի համանուն հարթակը, տեղի կունենան պանելային քննարկումներ երիտասարդական և կամավորական աշխատանքի, դրանց առանձնահատկությունների վերաբերյալ։ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ ստեղծել է «Կամավոր.հայ» հարթակը (կայք և հավելված), որը միտված է խթանելու երիտասարդական և կամավորական աշխատանքը։ Համաժողովին կմասնակցեն պետական գերատեսչությունների, քաղաքացիական կազմակերպությունների և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ |
|
|
12:00-ին |
Ձորաղբյուրի Կանաչ ուսուցման կենտրոնում (Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր, Բանակի 18) |
կկայանա հոբելյանական 10-րդ «Բերքի տոն. գյուղական կյանք և ավանդույթներ» փառատոնի բացման արարողությունը։ Այս տարի փառատոնի համատեղ կազմակերպիչն է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը։ Բացման արարողությանը պաշտոնական ելույթով հանդես կգան՝ ԵՄ պատվիրակության ղեկավար (TBC) Վասիլիս Մարագոսը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, ՄԱԿ-ի ՊՀԾ գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նանա Սկաուն, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, UNHCR գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանին եւ այլք: Բացման արարողությունից հետո հարցազրույց իրականացնել փառատոնի գործընկերների, հովանավորների և հյուրերի հետ։ (374) 10 575995, (374) 91 541177: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
14:00-ին |
Արմավիրի մշակույթի տանը |
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբտեղի կունենա Հայաստանի 5 մարզերի (Արագածոտն, Արմավիր, Վայոց ձոր, Շիրակ և Կոտայք) ստեղծագործական համույթների ներկայացումը մեկ բեմում։ Միջոցառումն աննախադեպ է, քանի որ ստեղծվում է մշակութային երկխոսություն ՀՀ մարզերի միջև։ Նախաձեռնությունները իրականացվում են Մոսկվայի ծննդյան 876-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Լրագրողների տեղափոխումը կազմակերպում է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը, 093 701301։ |
|
|
19:30-ին |
Արամ Խաչատրյան համերգասրահում |
տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի հերթական համերգը։ Մենակատար Զի Զի (դաշնամուր), դիրիժոր Դանիել Բոյկո։ |