Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

11 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 սեպտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

11:00-ին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում

տեղի կունենա «1918 թ. սեպտեմբեր. Բաքվի հայության կոտորածներ-105» խորագրով դասախոսությունների շարք: Օրվա առաջին բանախոս և թեմա. Վահան Մելիքյան, պատմ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր, «Պանթուրքիզմի առաջին արշավանքի փորձը Բաքվում 1918 թ. մարտին»: Երկրորդ բանախոս և թեմա. Աշոտ Հայրունի, պատմ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր, «Բաքվի հայերի կոտորածը 1918 թ. ըստ գերմանական սկզբնաղբյուրների՝ նախընթաց իրադարձությունների քննական լույսի ներքո»: Ներկաները հնարավորություն կունենան նաև հարցեր ուղղելու բանախոսներին:

V

12:00-ին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում /Իսահակյան 28, 1-ին հարկ, նիստերի դահլիճ/

տեղի կունենա հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։ Մրցույթի մասնակիցներն են՝ 1. «Հուսաբեր» ՓԲԸ, 2. «Վիվառո մեդիա» ՍՊԸ։ Նիստը բաց է լրատվամիջոցների համար։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:30-ին

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համաժողովների դահլիճում (Պ.Ադամյան 14)

ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) և «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագիրը հրավիրում են ՀՀ արդարադատության ակադեմիայի և ԱՄԿ-ի կողմից դատավորների ու իրավաբանների համար համատեղ մշակված «Միջազգային աշխատանքային իրավունք» և «Ազգային աշխատանքի իրավունք» ուսումնական ծրագրերի մեկնարկին նվիրված միջոցառմանը:Այն գործընկերները, որոնք չեն կարողանա ֆիզիկապես ներկա գտնվել, կարող են մասնակցել միջոցառմանը նաև առցանց տարբերակով, հղումը ստորև՝https://ilo-org.zoom.us/j/96552868837 ։

11:00-ին

«Ապրելու երկիր» կուսակցության գլխավոր շտաբում (Կորյունի 5/1)

Երևանի ավագանու ընտրություններին «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը հանդես կգա մամուլի ասուլիսով։ Նա ամփոփելու է նախընտրական քարոզարշավը և պատասխանելու լրատվամիջոցների հարցերին։ 093570827:

12:00-ին

Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում («Ռեփաբլիկ» բիզնես կենտրոն, Հանրապետության 67, 3-րդ հարկ)

տեղի կունենա Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի մամուլի ասուլիսը: Բարոնուհին կանդրադառնա թե՛ Արացախի, թե՛ Հայաստանի նկատմամաբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականությանը, Արցախի շրջափակմանը, ինչպես նաև Հայաստան ադրբեջանական ներխուժումներին, դրանց հետևանքով մարդու իրավունքների խախտումներին: Ասուլիսին ներկա կլինեն նաև բարոնուհու հետ ժամանած Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության (CSI) միջազգային նախագահ Ջոն Էյբները եւ Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART UK) գործադիր տնօրեն Սեմ Մեսոնը, ինչպես նաև պատվիրակության աականլ անդամներ:

V

12:00-ին

Gallup International Association-ի գրասենյակում /Բաղրամյան 2, բն.28/

տեղի կունենա «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվեն առաջիկա ավագանու ընտրությունների վերաբերյալ «Առավոտ է .... բոլորը բացում են աչքերը» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է սեպտեմբերի 12-13-ը ընկած ժամանակահատվածում:

V

14:00-ին

Գյումրիում (Շիրակացի 8/8)

տեղի կունենա Իմփաքթ Հաբ (թեկնածու) Գյումրիի և Շիրակի մարզի ստեղծարար կենտրոնի՝ ԿՐԵԼԱԲ-ի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, «Իմփաքթ Հաբ Հայաստան» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Շիրակի մարզպետարանից ներկայացուցիչներ, ինչպես նաև Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը: Լրատվամիջոցներին հնարավորություն կտրվի հարցազրույցներ ունենալ կազմակերպիչների հետ: Մերի Մուրադյան, +37477970018:

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

13:30-19:00-ը

Հայ-ռուսական համալսարանում (Հովսեփ Էմինի փող., 123)

տեղի կունենաՀայ-ռուսական համալսարանի օրվան նվիրված միջոցառումների շարք: Ծրագիր. 13:30-13:45-ը՝ ի հիշատակ Հայ-ռուսական համալսարանի առաջին ռեկտոր, ակադեմիկոս Լ.Մ.Մկրտչյանի, 13:45-14:00-ը՝ զոհերի հիշատակին, ծաղիկներ դնել ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վ.Դանելինի անվան գոհաբանության պուրակում և 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված ուսանողների հուշարձանին, 14:00-16:00-ը՝ սպորտային և ժամանցային միջոցառումներ, քվեստ ամբողջ համալսարանում, ֆլեշմոբ համալսարանի բակում, լուսանկարների ցուցահանդես, 16:00-17:00-ը՝ հանդիսավոր հանդիպում Հայ-ռուսական համալսարանի Երախտագիտության պուրակում. պարգևներ, պատվոգրեր, 17:00-19:00-ը տոնական համերգ Երախտագիտության այգում:

16:00-ին

Երևանի պետական համալսարանում

տեղի կունենա նոր ուսումնական տարվա մեկնարկին և առաջինկուրսեցիների ընդունելությանը նվիրված«105-րդ բարևը» խորագրով միջոցառումը։ Միջոցառման շրջանակում տեղի կունենան. հնարավորությունների ցուցահանդես (ժամը 16:00-18:00), որի ժամանակ ԵՊՀ տարբեր ստորաբաժանումներ կներկայացնեն իրենց գործունեությունը, առաջարկվող հնարավորությունները, կպատասխանեն հետաքրքրող հարցերին, ինչպես նաև ելույթ կունենա YSU Band-ը։ Տոնական համերգ՝ «NEMRA» և «By The Way» երաժշտական խմբերի մասնակցությամբ (ժամը 19:00-ից):

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

տեղի կունենա ասուլիս. «Ինչպե՞ս անցավ Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը»: Սեպտեմբերի 17-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները: Ինչպե՞ս անցավ քարոզարշավը, ի՞նչ անակնկալներ եղան, քաղաքային իշխանության համար պայքարող ո՞ր ուժերը կարողացան հետաքրքիր հնարքների ու նոր տեխնոլոգիաների շնորհիվ բարձրացնել իրենց վարկանիշը: Իր դիտարկումները կներկայացնի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Քաղաքակա՞ն, թե քաղաքային․ ի՞նչ օրակարգով են քաղաքական ուժերը մասնակցում ավագանու ընտրություններին»թեմայով։ Բանախոսներ՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Հայկ Գրիգորյան, «Միացյալ Հայաստան» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Վարդան Խաչատրյան, «Հանրապետություն» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Հայկ Սահակյան:

Մշակույթ

16:00-ին

«Հրանտ Մաթևոսյան»

մշակութային կենտրոն-թանգարանի շենքում (ք.Երևան, Աբովյան 51/1)

տեղի կունենա«Հովհաննես Թումանյան ցուցասրահ»-ի գործունեության մեկնարկի հանդիսությունը։ 2023 թվականի հունիսի 26-ից՝համաձայն ՀՀ ԿԳՄՍՆ «1075 Մշակութային ժառանգություն» ծրագրի, «32001 Ներդրումներ թանգարանների և պատկերասրահների հիմնանորոգման համար» միջոցառմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ նորոգում» 5113 հոդվածի,Հովհաննես Թումանյանի թանգարանը հիմնանորոգման և շինարարական աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը Երևանի Մոսկովյան 40 հասցեում։Հովհ.Թումանյանի թանգարանն իր ժամանակավոր գործունեությունը ծավալելու է«Հրանտ Մաթևոսյան»մշակութային կենտրոն-թանգարանի շենքում։ՀԹԹ

16:00-ին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

կանցկացվի «Հանգիստ և ժամանց EXPO» ամենամյա միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Գործարար միջոցառման շրջանակներում Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը կներկայացնի իր զբոսաշրջային նախագծերը, ինչպես նաև կամրապնդի համագործակցությունը հայկական արդյունաբերության ներկայացուցիչների հետ։ Հրավիրում ենք մասնակցելու Ծրագրի շնորհանդեսին և Սանկտ Պետերբուրգի ցուցահանդեսին որպես պատվավոր հյուր։ Բիզնես ծրագրին կմասնակցեն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Արեւիկ Սոգբատյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի բաժնի պետ Անուշ Սահակյանը: Միջոցառման ավարտին տեղի կունենա բիզնես ֆուրշետ:

16:00-ին

Սիրահարների այգում՝ ամֆիթատրոնի շրջակայքում

կմեկնարկի Հայաստանում նկարաձայնային առաջին ցուցահանդեսը՝ «Իրական պատմություններ. խոսում են նկարները» խորագրով: Կազմակերպիչ՝ «Ընտանիք և համայնք» ԲՀԿ։ Ցուցահանդեսի բացմանը հրավիրված են ներկացուցիչեր ՀՀ ԱՍՀՆ-ից, ԿԳՄՍՆ-ից, ՄԻՊ-ից, միջազգային և տեղական հասարակական, պետական կազմակերպություններից։ Սա երեխաների սոցիալական հիմնախնդիրների մասին խոսելու բոլորովին նոր ձևաչափ է, որն իրենից ենթադրում է իրազեկման հարթակ՝ սոցիալական «շոշափելի» խնդիրների մասին նկարներով ցուցադրելու, ինչպես նաև դրանց մասին խոսելու միջոցով (այստեղից էլ նաև ձայնի բաղադրիչը)։

Հայերեն Русский