ԵՄ դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ կառուցվող մետաղաձուլական գործարանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում, ներառյալ՝ կառուցվող մետաղաձուլական գործարանի հատվածը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջը։

«Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը պարբերաբար պարեկություն է իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ մետաղաձուլական գործարանը՝ դիտարկելու համար անվտանգային և ռազմական ցանկացած զարգացում։ Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի անվտանգ և ապահով միջավայրի ձևավորմանը»,- ասված է գրառման մեջ։

Հայաստանի Երասխ բնակավայրում, որը սահմանակից է Ադրբեջանին, հայ-ամերիկյան ներդրմամբ գործարան է կառուցվում։ Գործարանի կառուցման մեկնարկից ի վեր Ադրբեջանը կեղծ տեղեկություններ էր տարածում, թե այդ գործարանի կառուցումը չի համապատասխանում բնապահպանական չափանիշներին և խնդիրներ է ստեղծելու շրջակա միջավայրի համար։ Չնայած հայկական կողմի հավաստիացումներին, որ Ադրբեջանի բոլոր պնդումները կեղծ են, իսկ գործարանը կառուցվում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 18-ին հրաձգային զենքերից կրակ էին բացել գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էին գործարանի շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացիներ։ Դրանից հետո էլ Ադրբեջանը պարբերաբար կրակում է կառուցվող գործարանի ուղղությամբ՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքներին։

Հայերեն English Español Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին