Սեպտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

13 սեպտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

10:00-ին

ՀՀ ԱԺ-ում

աշխատանքը կշարունակի Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստը:

ՀՀ կառավարություն

ՀՀ նախարարություններ

Պետական կառույցներ

10:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում

տեղի կունենա «Սահմանադրական արդարադատության հարթակ» նախաձեռնության մեկնարկային պաշտոնական միջոցառումը։ Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ սահմանադրական դատարանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) համատեղ ջանքերով։ Ժամը 10:15-ին նախատեսված է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի համատեղ ճեպազրույցը:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

15:30-ին

Երևանի ռուսական տանը (Մարշալ Բաղրամյան պող., 34)

կկայանա «O.K.N.O» դասախոսության հաջորդ նիստը՝ հատուկ հրավիրված հյուրի՝ հայտնի բարերար, գործարար, Ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների զարգացման և աջակցության Heritage and Progress հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանի հետ։ Հանդիպման ընթացքում Արթուր Սողոմոնյանը կխոսի հաջողության պատմության մասին, ինչպես ձեռնարկել առաջին քայլերը բիզնեսում, կկիսվի «Փյունիկ» ՖԱ-ի սեփականատեր լինելու իր փորձով և կպատասխանի հյուրերի և լրագրողների բոլոր հարցերին։ Մուտքն ազատ է, եթե ունեք ձեր ինքնությունը հաստատող փաստաթուղթ:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա

մամուլի կենտրոնում

տեղի կունենա ասուլիս՝ «Ի՞նչ փոփոխություններ են սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտում» թեմայով: Երևանում կայացավ առաջին համաշխարհային զբոսաշրջային ներդրումային համաժողովը Covid-19-ից հետո, կառավարությունն Ազգային ժողովի հաստատմանը ներկայացրեց «Զբոսաշրջության մասին» ՀՀ նոր օրենքը: Ի՞նչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ երկրում զբոսաշրջության ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունումից հետո: Թեման կքննարկվի Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի և զբոսաշրջության փորձագետ, «Ավարայր» տուրիստական ընկերության տնօրեն Արկադի Սահակյանի մասնակցությամբ։

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ Մեդիա կենտրոնի«Հենման կետ»նախագծի «Պարենային անվտանգություն, ինքնաբավություն. ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը»: Բանախոսներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Սամվել Ավետիսյան:

13:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝«Ի՞նչ օրակարգով են քաղաքական ուժերը մասնակցում ավագանու ընտրություններին»թեմայով։ Բանախոսներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Ռուզաննա Երեմյան, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Ծովինար Կոստանյան, «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյան:

Մշակույթ

Հոգեւոր

Սպորտ

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ