Կոչ ենք անում ՌԴ իշխանությանը գործուն քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը ապահովելու համար. Օհանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքում մարդկանց և բեռների երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ հայտարարությունների ժամին:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև իշխանությանը մեղադրեց հակառուսական տրամադրություններ գեներացնելու, ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փորձերի մեջ՝ կոչ անելով դադարեցնել դա: Ըստ Օհանյանի՝ արցախահայության թեկուզ և նվազագույն անվտանգությունն այսօր ապահովում են ՌԴ խաղաղապահները:

«Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը, հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների էթնոկրոնական կազմը, ռեսուրսները, տարանցիկ հաղորդակցային պոտենցիալը, ինչպես նաև փոխադարձ զսպման ուժերի ու միջոցների բաշխումը, պետք է նվազագույնի հասցնի ռազմական գործողությունների ռիսկը: Առնվազն քաղաքական կարճատեսություն ու արկածախնդրություն է կարծել, թե նման անվտանգային ճարտարապետություն կարելի է կերտել առանց ՌԴ-ի մասնակցության: Հայ ժողովրդի մի էական հատված Արցախյան հակամարտության արդար կարգավորումը և թուրքական երկու հարևան պետությունների հետ խաղաղ համակեցությունը պայմանավորում է ՌԴ-ի ակտիվ ներգրավմամբ»,-ասաց Օհանյանը:

Նա անհասկանալի և անընդունելի համարեց տարածաշրջանում Ռուսաստանի այսօրվա չեզոք կառուցողական, միջնորդական քաղաքականությունը:

« Կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին՝ հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը՝ գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում մարդկանց և բեռների երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը»,-եզրափակեց Օհանյանը:

Հայերեն

Թրամփը Կոնգրեսի թույլտվությունը պարտադիր չի  համարում ամերիկացիներին 5000-ական դոլար վճարելու համար

Կանադան 1,5 մլրդ դոլարի աջակցության փաթեթ է տրամադրում Կիևին. կալանիչ հրթիռների համար կհատկացվի 270 մլն դոլար

Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները

Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման նոր փուլ

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը

ՀՀ ՊՊԾ զինծառայողը Վրաստանում անցկացված ուժային եռամարտի Եվրոպայի գավաթի մրցումներում զբաղեցրել է առաջին տեղը

«Երևանյան բեսթսելեր». «Կարդինալը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. օգոստոս, 2026

Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար

Կանադան և Ուկրաինան 100-ամյա գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Փոխանցել արմատներն՝ առանց ճանապարհը պարտադրելու. Անելգա Արսլանյանի պատմությունը