Սեպտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 սեպտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

ՀՀ ԱԺ-ում

կշարունակվի Ազգային ժողովի նիստը:

V

Պետական կառույցներ

09:00-ին

կմեկնեն Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին և Հերմոն բնակավայրեր,

որտեղ տեղի կունենա Եղեգիս համայնքի, WWF-Հայաստանի և «Եղեգ» համայնքային սոցիալական-բնապահպանական ՀԿ-ի միջև երկարաժամկետ համաձայնագրի կնքման արարողությունը, որով սկիզբ կդրվի համայնքի «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը համայանքի 2 բնակավայրերում՝ Շատինում և Հերմոնում: Նույն օրը համայնքին կփոխանցվի 40 կիլովատանոց արևային կայան: Շրջակա միջավայրի նախարարություն

11:00-ին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 1-րդ հարկ)

կմեկնարկի «Արամ Խաչատրյան-120» խորագրով միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ ԱՄՆ-ից, Լատվիայից, Լիբանանից, Նիդեռլանդներից, Շվեդիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից։ Արվեստի գործիչները հանդես կգան շուրջ 4 տասնյակ գիտական զեկուցումներով՝ ներկայացնելով հայ անվանի կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեությունը։

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի ասուլիսը։ Թեմա.ռազմական գործողություններին մասնակցած և պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց զբաղվածության ապահովման ծրագրի արդյունքները։

V

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի ասուլիսը։ Թեմա․նոր ներկայացումներ՝ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում. սպասվող ծրագրերը։

V

15:00-ին

Ազգային պատկերասրահում

կկայանա կարճ միջոցառում՝ Նախիջևանի դեմոգրաֆիկ պատկերը, հայերը Նախիջևանում խորագրով:

V

15:20-ին

ՀՀ կենտրոնական բանկում

կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 15:30-ին: Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

«Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում (Ռաֆայել Լեմկին 1-ին նրբ 1-3, մուտքը Բաղրամյան փողոցից՝ Գրողների միության մոտից)

կկայանա «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Ռուբեն Հակոբյանի մամուլի ասուլիսը։ Աննա Բալյան՝099 55 19 45։

16:30-ին

«Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կհանդիպի երիտասարդների հետ:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

11:30-ին

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում

ծավալած գիտամանկավարժական ու հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության, տարբեր ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի, գրանցած ձեռքբերումների ու մեծ վաստակի համար Իտալիայի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին կշնորհվի «ԵՊՀ պատվավոր դոկտոր» կոչում։ Միջոցառման ընթացքում Ռոմանո Պրոդին հանդես կգա «Բարդ աշխարհակարգ» թեմայով դասախոսությամբ:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ