6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ
08 սեպտեմբեր, 2023
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
ՀՀ կառավարություն |
|
|
10:00-ից |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան ՄԵծ» սրահում |
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրավիրում է մասնակցելու ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ անցկացվող հայ-ռուսական մեդիաֆորումին։ Ժամը 16:45-17:15-ը՝ ամփոփում: Համագործակցության հուշագրի ստորագրում: «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ: |
V |
|
Պետական կառույցներ |
|
|
11:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի, ՄԱԶԾ ImpactAim աքսելերատորի ղեկավար Նարեկ Մանուկյանի ասուլիսը։ Թեմա.մեկնարկում է «Ըստ արդյունքի վճարման ակտիվ զբաղվածության» ծրագիրը: |
V |
17:00-ից |
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում |
կկայանա Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը: |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
09:40-ին |
Հայաստանի ամերիկյան համալսարանում |
կմեկնարկի արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովը, որն արդեն չորրորդ տարին է համախմբում բազմաթիվ երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։ Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Լիտվայից, Գերմանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանից և այլն։ Լրատվամիջոցներին հրավիրում ենք մասնակցելու ու լուսաբանելու միջոցառումը, որտեղ նաև հնարավորություն կտրվի հարցազրույցներ ունենալ խոսնակների հետ՝ ժամը 10:30-ից սկսած: Միջոցառումն անցկացվելու է անգլերենով։ Ելույթների ձայնագրությունները հրապարակվելու են հաջորդիվ: Համաժողովի կայքը հասանելի է գրանցման և այլ մանրամասների համար: Կազմակերպիչ՝ «Դատաֆեսթ Երևան» ՀԿ։ |
V |
|
Մամուլի ակումբներ |
|
|
11:00-ին |
Մամուլի ազգային ակումբը |
«Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում լրագրողներին հրավիրում է հանդիպման ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ: Թեման՝ «Ուր են տանում փոփոխությունները ԵՊՀ-ում»: |
|
12:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա քննարկում.«Կանայք՝ Երևանի կառավարման ու զարգացման գործում»թեմայով։ Բանախոսներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Նուարդ Վարդանյան, «Հանրապետություն» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Լինա Ղշյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Սոնա Ղահրամանյան, «Հաղթանակ» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Անի Ոսկանյան: |
|
13:00-ին |
«ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49/2, «Եվրոպա» հյուրանոցի դիմաց, մուտքը բակի կողմից) |
կկայանա մամուլի ասուլիս՝ «Հասնել կլիմայական արդարության և հաղթահարել էներգետիկ աղքատությունը» թեմայով: Ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն ազդում առավել խոցելի համայնքների վրա: Ինչպե՞ս հաղթահարել էներգետիկ աղքատությունը և հասնել կայուն զարգացման մակարդակի։ Մամուլի ասուլիսին կարելի է մասնակցել նաև Zoom-ի միջոցով և հետևել ուղիղ եթերին «ԷկոԼուր»-ի ֆեյսբուքյան «Ecolur.org» էջում։ Zoom-ի հղումն է. https://us04web.zoom.us/j/78657562621?pwd=gN2MGCp4Rczo4i0qPsnMhSKvQ6dFRu.1 Идентификатор конференции: 786 5756 2621, Код доступа: UYGZN5: |
|
|
Մշակույթ |
|
|
14:00-ին |
Գրողների միության կլոր սրահում |
տեղի կունենա հանդիպում Ռիգայի հայկական համայնքի նախագահ, Լատվիայի հայերի «Արարատ» թերթի և Բալթիկայի հայերի «Կռունկ» ամսագրի խմբագիր, լրագրող Ալեքսանդր Գերոնյանի եւ տիկնոջ՝ բանաստեղծուհի, երգահան ու թարգմանիչ Ալենա Միտինայի հետ։ |
|
18:00-ին |
Հայաստանի պատմության թանգարանում /Հանրապետության հրապարակ 4/ |
տեղի կունենա մշտական ցուցադրության՝ «Քրիստոնյա Հայաստան. 4-9-րդ դարեր» խորագրով ցուցասրահների վերաբացման արարողությունը։ Ցուցադրությունն ընդգրկում է 4-9-րդ դարերի հայկական ինքնատիպ մշակույթը։ Ներկայացվելու են թանգարանի հավաքածուներում պահվող հայ ճարտարապետության ամենայուրօրինակ հուշարձանների՝ Դվինի, Քասաղի, Զվարթնոցի քանդակազարդ նմուշները, վաղքրիստոնեության խորհրդանիշներ համարվող հավասարաթև և ծաղկած խաչերը, ինչպես նաև քառանիստ կոթողները։ Նույն օրը՝ մշտական ցուցադրությանը զուգահեռ, կբացվի «Գլուխգործոցներ միջնադարյան Հայաստանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ |
V |