Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 սեպտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

14:00-ին

ԱԺ 214 սրահում

կկայանա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովինիստը:

V

15:30-ին

ԱԺ 214 սրահում

նիստ կհրավիրիԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը:

V

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

ՀՀ նախարարություններ

17:00-ին

Կոտայքի մարզի, գյուղ Զովունիում /փողոց 18, տուն 122/

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամին կտրամադրվի տիեզերական գործունեություն իրականացնելու լիզենցիա։ Լիցենզիայի տրամադրման արարողությանը կմասնակցեն ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը։ Հայաստանում տիեզերական գործունեությունը զարգացնելու նպատակով «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամը նախաձեռնել է Hayasat-1 անվանումով CubeSat ձևաչափի փոքր արբանյակի մշակման, ստեղծման, ծրագրավորման, փորձարկման արձակման կազմակերպման ծրագրի ամբողջ գործընթացը։ 043 32 23 33 /Անահիտ Առաքելյան/։

V

Պետական կառույցներ

10:00-ից

ՀՀ սահմանադրական դատարանում (Բաղրամյան պող.10)

կկայանա սեմինար՝ «ՍԴ գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով: ՀՀ սահմանադրական դատարանը՝ Նիդերլանդների Թագավորության ֆինանսական աջակցությամբ և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի գործընկերությամբ, կազմակերպում է մեկօրյա վերապատրաստման դասընթաց՝ իրավական թեմաներ լուսաբանող լրագրողների համար։ դասընթացը՝ նախատեսում է բացման՝ պաշտոնական մաս և երկու թեմատիկ դաս-քննարկում։ 094555227-Տաթև:

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա «Newmag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի, «Newmag» հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի ասուլիսը։ Թեմա. Երևանում կանցկացվի «Ֆրանկոֆեստ» ֆրանսերենգրքերի և ֆրանկոֆոն բովանդակության փառատոնը:

V

Մշակույթ

14:00-ին

Հայաստանի ազգային գրադարանը

հանրային դասախոսություն կանցկացնի՝ «Հայաստանը Լատվիայի ժամանակակից գրական հրատարակություններում» թեմայով։ Բանախոս՝ Ռիգայի հայկական համայնքի նախագահ, Լատվիայի հայերի «Արարատ» թերթի և Բալթիկայի հայերի «Կռունկ» ամսագրի հրատարակիչ Ալեքսանդր Գերոնյան։ Լատվիա-հայկական համայնքի հիմնադիրներից մեկը՝ Ալեքսանդր Գերոնյանը, Ռիգայում հայկական մշակույթի մասին երեք տասնյակ գրքի հեղինակ է։ «Արարատ» թերթի գրադարան» մատենաշարով լույս է ընծայել 14 գիրք՝հայերեն, լատվերեն և ռուսերեն։ Միջոցառմանը կմասնակցի նաև Ալեքսանդր Գերոնյանի կինը՝ լատվիացի երգահան և թարգմանիչ Ալենա Միտինան։ Նա Գրողների միջազգային ասոցիացիայի, ՌԴ գրողների միության անդամ է, ինչպես նաև Ռիգայի «Համաստեղություն» ստեղծագործական ասոցիացիայի համաղեկավար։

Հայերեն Русский

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ինը ամիսներին աճել է 2.7 տոկոսով

Սևան համայնքը հյուրընկալել է COP17-ի համաժողովի մասնակիցներին