Սեպտեմբերի 6-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

06 սեպտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ին

ԱԺ 214 սրահում

տեղի կունենա ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովինիստը:

V

14:30-ին

ԱԺ 214 սրահում

նիստ կգումարիԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:

V

Պետական կառույցներ

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանի, «Բերդ» պարային անսամբլի տնօրեն Ստեփան Գևորգյանի ասուլիսը։ Թեմա. «Բերդ» պարային անսամբլը նշում է իր հիմնադրման 60-ամյակը. եվրոպական շրջագայություն, առաջիկա ծրագրեր։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

«Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փող., 3/4 շենք)

տեղի կունենա «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի և հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի համատեղ մամուլի ասուլիսը։ Ասուլիսի օրակարգում Երևանի ավագանու ընտրություններն են։

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Հանրային մասնակցությունն ու հաշվետվողականությունը քաղաքի կառավարման գործընթացում»թեմայով։ Բանախոսներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Ռուզաննա Երեմյան, «Արդար Հայաստան» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Արթուր Սիմոնյան, «Հաղթանակ» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Անդրանիկ Ուգուջյան:

V

13:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալի ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը։ Թեմա՝ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակն ու իշխանափոխության անհրաժեշտությունը։

15:00-ին

Սպուտնիկ Արմենիա կենտրոնում

կկայանա Մոսկվա-Երևան տեսակամուրջ. «Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության միավորման ստեղծման նպատակը» թեմայով: Վերջերս Երևանում գրանցվել է «Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության միավորում» ՀԿ-ն, որի գործընկերը Մոսկվայում 2006 թվականից գոյություն ունեցող՝ Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերությունն է: Հայաստանում գրանցված ՀԿ ծրագրերի և խնդիրների, ՌԴ գործընկերների հետ համատեղ նախագծերի մասին տեսակամուրջի ընթացքում կպատմեն. Երևանում՝ «Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության միավորում» ՀԿ նախագահ Ժասմինա Ղևոնդյանը, ՀԿ կրթական խմբի ղեկավար, ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը, Մոսկվայում՝ Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության նախագահ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական կառավարման համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Կրիվոպուսկովը, բանաստեղծ, Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ակտիվիստ Սերգեյ Բուլիչևը։

Մշակույթ

16:00-ին

Կողբացի 36/4 հասցեի 5-րդ հարկում

տեղի կունենա «Գրքերի աշխարհ» բազմաֆունկցիոնալ կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը: Կենտրոնը ստեղծվել է «Սոխո Սենթըր» ընկերության կողմից՝ որպես սոցիալական պատասխանատվության բացառիկ դրսևորում: Բազմաֆունկցիոնալ համալիրը այցելուներին տրամադրելու է ինչպես տպագիր, այնպես էլ աուդիո և էլեկտրոնային գրականությունից օգտվելու հասանելիություն և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ:

Հայերեն Русский