Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ կկայանան

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ կկայանան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին կքննարկի Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը։

Լսումներին իր փորձագիտական կարծիքը կներկայացնի Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն օգոստոսի 7-ին զեկույց էր ներկայացրել՝ շեշտելով, որ «կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»:

Իսկ Կոլումբիայի համալսարանում Մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը վկայություն կտա Ադրբեջանի կառավարության մտադրությանն առնչվող փաստերի մասին։

Լսումները կկայանան սեպտեմբերի 6-ին, կհեռարձակվեն հանձնաժողովի կայքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում