Սեպտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 սեպտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

11:00-ին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մեծ դահլիճում

«Art and Fun» թատերականացված շոու ծրագրով կտրվի ԵԹԿՊԻ-ի 80-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Միջոցառմանը ներկա կլինի նաև ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Դանիել Դանիելյանը։

V

11:00-ին

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը

հրավիրում է միասին տոնելու Գիտելիքի օրը։ Նախ Ազնավուր քոլեջի առաջին կուրսեցիներին բարի երթ կմաղթի և օրհնության խոսք կասիՏեր Մխիթար քահանա Ալոյանը։ Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալԱրաքսյա Սվաջյանը, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետԱրմենուհի Պողոսյանը։ Ներկա կլինեն«Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչները, ովքեր կամփոփեն համագործակցության ընթացքում արդեն իսկ իրականություն դարձած ծրագրերը և կխոսեն առաջիկա անելիքների մասին։ Միջոցառմանը ներկա կլինեն և ողջույնի խոսքով հանդես կգան նաև անվանի ու սիրված մշակութային և հասարակական գործիչներ։ Ամփոփիչ խոսքով հանդես կգա Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրենՎրեժ Կիրակոսյանը: Լիլիթ Եղիազարյան094 56 18 19:

V

Մամուլի ակումբներ

11:00-ին

Մեդիա կենտրոնի

«Հենման կետ»նախագծի շրջանակներում տեղի կունենա«Հանրային խորհուրդ. օղակ քաղաքացիների ու իշխանությունների միջև: Իսկ պե՞տք է այն»թեմայով քննարկում: Բանախոսներ՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց:

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝«Երևանի կանաչապատման օրակարգը. ավագանու թեկնածուների առաջարկները»թեմայով։ Բանախոսներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Բեգոյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյան, «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Քրիստինա Վարդանյան:

Մշակույթ

Հոգեւոր

Սպորտ

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ