Քաղաքականություն

Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը․ Միխայել Ռոթ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը․ Միխայել Ռոթ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոթը «X»-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է, որ հունիսի կեսերից Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ օգնության բոլոր մատակարարումները։

« Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և էթնիկ զտման իրական վտանգ կա: Ադրբեջանն այսպիսով վտանգում է Հայաստան-Ադրբեջան փխրուն խաղաղության գործընթացը և անվտանգությունը Հարավային Կովկասում։ ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն: Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի շրջափակումը։ Մեզ անհրաժեշտ է ԵԽ «փաստահավաք» առաքելություն Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) պետք է ուժեղացվի և տարածվի նաև Ադրբեջանի պետական տարածքի վրա»,- գրել է Ռոթը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում