Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների դասական քաղաքականություն է վարում․ Էդմոն Մարուքյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների դասական քաղաքականություն է վարում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մարուքյանն այս մասին գրել է X-ի (նախկինում «Թվիթեր)-ի իր միկրոբլոգում։

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը վարում է էթնիկ զտումների դասական քաղաքականություն։ Մեր տեղեկություններով Բաքուն ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերին դուրս մղի տարածքից՝ առանց վերադարձի հնարավորության։ Սա էթնիկ զտումների դասական քաղաքականություն է՝ սկզբում անդադար կրակում են, սպանում, մարդկանց գերի են վերցնում, երկար ժամանակ սովի են մատնում, հետո միայն ելքի ճանապարհ են բացում, որ այդ անմարդկային պայմանների պատճառով մարդիկ առանց վերադարձի հնարավորության հեռանան Լեռնային Ղարաբաղից։ Սա պետք է դադարեցվի միջազգային միջամտությամբ»,- գրել է Մարուքյանը՝ իր գրառման մեջ նշելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին։

Հայերեն English Español Français Русский Türkçe

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր

Օգոստոսի 19-ի միջոցառումների անոնս

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը

Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres

Բուլղարիայի հնագիտական համալիրում թագավորական կնիք է հայտնաբերվել․ BTA

Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները

Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք