Քաղաքականություն

«Մայր Հայաստան» դաշինքը քարոզարշավի երկրորդ օրը սկսել է Արաբկիրի բնակիչների հետ հանդիպմամբ

2 րոպեի ընթերցում

«Մայր Հայաստան» դաշինքը քարոզարշավի երկրորդ օրը սկսել է Արաբկիրի բնակիչների հետ հանդիպմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված «Մայր Հայաստան»դաշինքը քարոզարշավի երկրորդ օրը սկսել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դաշինքի անդամները քաղաքացիների հետ հանդիպմանը կոչ են արել մասնակցել ընտրություններին, քանի որ դաիրական հնարավորություն է Երեւանում իշխանափոխության միջոցով հասնելու համապետական մասշտաբի իշխանափոխության։

Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը քաղաքացիներին ներկայացրել է իրենց գործողությունների հերթականությունը։

«Մեր ճանապարհային քարտեզը հետեւյալն է․ փոփոխություններ իրականացնելով Երեւանում՝ դուք հնարավորություն եք ունենում ստանալ մի պատկեր, որից հետո կարելի է արդեն գնալ համապետական մասշտաբով իշխանափոխության, ձեւավորել նոր կառավարություն եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դուք արդեն կարող եք ձեւավորել այնպիսի իշխանություն, որն ունենա լեգիտիմ իրավունք ձեր անունից հանդես գալու»,-ասել է Թեւանյանը։

Դաշինքի անդամների եւս մեկ խումբ հանդիպումներ է անցկացնում Աջափնյակի ընտրողների հետ։ Երեկոյան՝ ժամը 18։00-ին, դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը կմիանա այդ խմբին եւ ծաղիկներ կխոնարհի Աջափնյակ համայնքի Լենինգրադյան-Հասրաթյան հատվածում գտնվող՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի հուշահամալիրում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում