Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

24 օգոստոս, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում

Տեղի կունենա Կառավարության հերթական նիստը

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12։00-ին

ՀՀ ԱԳՆ շենքի մոտից

Լրագրողներին կտեղափոխեն Ծաղկաձոր, որտեղ տեղի կունենա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ։ Հանդիպման պաշտոնական հատվածը մեկնարկելու է ժամը 15։30-ին։ Նիստը լուսաբանելու համար նախօրոք տեղի է ունեցել լրագրողների հավատարմագրում։ Հավատարմագրերը լրատվամիջոցների ներկայացուցիչներին կտրվի Ծաղկաձոր մեկնելուց առաջ։

V

Մամուլի ակումբներ

12։00-ին

Մեդիա կենտրոնում

Tեղի կունենա քննարկում՝«Նախագծելով վաղվա Երևանը․ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քաղաքային պլանավորումը»թեմայով։

Բանախոսներ՝

Դավիթ Խաժակյան՝«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու

Դավիթ Մարգարյան՝«Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու թեկնածու

Արթուր Մայիլյան՝«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու թեկնածու

Քաղաքային պլանավորման տեսանկյունից ի՞նչ լուրջ խնդիրներ ունի Երևանը։ Այդ խնդիրներն ինչպե՞ս են պատրաստվում լուծել անձինք, որոնք կստանձնեն Երևանի կառավարումը։

Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝

Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝https://www.facebook.com/mediacenterarmenia

Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝https://www.youtube.com/user/MediaCenterArmenia

Հեռ. +37412 755 898|+37499 755 898

Email:info@pjc.am|mediacenterarmenia@gmail.com

V

Մշակույթ

14-00-ին

Թեքեյան կենտրոնի գրադարանում (հասցեն՝ Խանջյան 50)

Տեղի կունենա «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության մեկնարկի մասին մամլո ասուլիսին:

Ասուլիսի ընթացքում կտեղեկանաք անվանակարգերի, մրցանակների, մրցանակային ֆոնդի և այլ մանրամասների մասին։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ, ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 11:00-16:00-ն (հասցեն` Երևան, Խանջյան 50, 2-րդ հարկ, հեռ. ` 010-55 26 32, 010-57 02 83)։

19:30-ին

Ստանիսլավսկու թատրոնում

Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային երրորդ փառատոնի Երևանյան ներկայացումների մեկնարկ․Ստանիսլավսկու թատրոնում Kannon Dance Theatre-ը կներկայացնի «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «The Cube Untold» (պարուսույց՝ Իգոր Կիրով, Մակեդոնիա) ներկայացումները։

Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը և Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Սիրով հրավիրում ենք լուսաբանման։

Հայերեն Русский

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ինը ամիսներին աճել է 2.7 տոկոսով